Պրոֆեսորի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով Արմեն Չարչյանի կալանավորմանը:
«Համացանցում տարածված ձայնագրության մեջ որևէ տեսակի ուղորդում չեմ տեսել, պարոն չարչյանը կոչ է արել իր աշխատակիցներին, որպեսզի մասնակցեն ընտրություններին: Եթե դրա համար ձերբակալում են, ապա ես ուղիղ եթերից ասեմ, որ ես իմ աշխատակիցներին, ովքեր իմ ղեկավարած ընկերությունում աշխատում են, պարտադրել եմ, որ մասնակցեն ընտրություններին, որովհետև ընտրություններին մասնակցելը քաղաքացու պարտականությունն է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը